Հնարավոր է` Ռիբերին չմասնակցի «Յուվեի» հետ խաղին

Հնարավոր է` Ռիբերին չմասնակցի «Յուվեի» հետ խաղին

Մյունխենի «Բավարիայի» առաջատար ֆուտբոլիստներից Ֆրանկ Ռիբերիի մասնկացությունը «Բավարիա»-«Յուվենտուս» խաղին կասկածի տակ է: «Համբուրգի» հետ խաղից հետո ֆրանսիացին մատների հետ կապված խնդիր ունի և դեռ մարզվում է անհատական ծրագրով: Նրա ապաքինման ժամկետների մասին հստակ տեղեկատվություն դեռևս չկա:

Նշենք նաև, որ ընդհանուր կազմ է վերադարձել Մարիո Գոմեսը, ով ազդրի մկանի ձգվածության պատճառով չմասնակցեց շաբաթ օրը տեղի ունեցած խաղին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում