Վարանն ու Կոենտրաուն պատրաստ են «Գալաթասարայի» հետ խաղին
01/04/2013 19:41
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ռաֆայել Վարանը և Ֆաբիո Կոենտրաուն առողջական խնդիրների պատճառով չմասնակցեցին Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը:
Ենթադրվում էր, որ պաշտպանները չեն կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Գալաթասարայի» հետ խաղին, սակայն իսպանական լրատվամիջոցները հաղորդում են` երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են թիմի վերջին մարզումներին և լիովին ապաքինվել են:
Տեղեկություններ կան նաև, որ այս ֆուտբոլիստները կլինեն իրենց թիմի մեկնարկային կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում