Անչելոտի. Սա լինելու է մրցաշրջանի ամենաբարդ հանդիպումը
02/04/2013 00:25
Նմանատիպ
«Պար Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ խոսել իր ակնկալիքներից:
«Ես լավ զգացողություն ունեմ, ինչպես «Վալենսիայի» հետ խաղից առաջ: Մրցաշարում մենք դեռ շատ լավ ենք հանդես գալիս: Հավանաբար, մեզ սպասվում է մրցաշրջանի ամենաբարդ և կարևոր հանդիպումը: Այս խաղում գնդակին շատ չենք տիրելու, այնպես որ առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է հստակ գործենք»,-մարզիչ խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում