Էդգար Մանուչարյան. Մենք խաղում ենք երկրպագուների համար

Էդգար Մանուչարյան. Մենք խաղում ենք երկրպագուների համար

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, «Տոմի» հետ խաղում դուբլի հեղինակ դառնալով, իր թիմին հաղթական երեք միավոր պարգևեց: Հանդիպումից հետո Մանուչարյանը խոսել է իր տպավորություններից:

«Մեզ համար յուրաքանչյուր խաղը եզրափակիչ է, իսկ ամենակարևորը` հաջորդն է: Ցանկանում ենք հաղթել մնացած բոլոր հանդիպումներում և մրցաշրջանի արդյունքներով զբաղեցնել առաջին հորիզոնականը:

Խաղից հետո լրագրողների կողմից հետաքրքրություն կար, սակայն ես հեռացա մարզադաշտից` ճանապարհին չշփվելով ոչ մեկի հետ. շատ էի հոգնել: Հույս ունեմ` մարդիկ ինձանից նեղացած չեն, ես նրանց ամեն ինչ բացատրել եմ: Ցանկանում եմ նշել նաև երկրպագուների աջակցությունը. մենք նրանց համար ենք խաղում»,-Մանուչարյանի խոսքերը մեջբերել է sportbox-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում