Ռոյս. «Բորուսսիան» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում
02/04/2013 11:12
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստը համոզված է, որ իր թիմը կարող է հաղթանակ տոնել Չեմպիոնների լիգայում: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկո Ռոյսն ասել է.
«Մեր թիմը լիովին կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Մենք հենց այնպես չենք անցել այս ճանապարհը: «Մալագան» ուժեղ հակառակորդ է, բայց մրցաշարի այս փուլում հնարավոր ամեն բան: Ցանկացած մանրուք կարող է վճռորոշ լինել ընդհանուր ելքի համար:
Ես երբեք չեմ խաղացել Լոնդոնում, բայց հույս ունեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը լավ դեբյուտ կլինի այս առումով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում