Ռոբեն. «Բավարիան» կարող է մրցել «Բարսայի» և «Ռեալի» հետ

Ռոբեն. «Բավարիան» կարող է մրցել «Բարսայի» և «Ռեալի» հետ

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը համոզված է, որ թիմը կարող է երկրորդ տարին անընդմեջ դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: The Times of India-ի հետ զրույցում Արյեն Ռոբենն ասել է.

«Նախորդ մրցաշրջանում մենք ցույց տվեցինք, որ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն ենք: Այժմ կրկին նախատեսում ենք խաղալ եզրափակչում, որը տեղի կունենա «Ուեմբլիում»: «Բավարիան» կարող է մրցել այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են «Բարսելոնան» և «Ռեալը»:

Եթե հիշեք նախորդ տարվա մեր խաղը «Չելսիի» հետ, ապա կփաստեք, որ մենք արժանի չէինք պարտության: Հիմա մենք առավել ուժեղ ենք և չենք պատրաստվում կրկնել անցյալի սխալները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում