Ժյուլի. Ինձ համար մեծ պատիվ էր ճանապարհ բացել Մեսսիի համար
02/04/2013 13:20
Նմանատիպ
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին, ով 2008-2011 թվականներին հանդես է եկել «ՊՍԺ»-ի կազմում, 2007 թվականին լքեց «Բարսելոնան», որտեղ նրա դիրքում տեսնում էին երիտասարդ Լիոնել Մեսսիին:
Ժյուլին 2005 թվականին «Մոնակոյի» կազմում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ մեկ տարի անց, արդեն կատալոնացիների կազմում, այդ նույն մրցաշարում հաղթող է հռչակվել:
-2006 թվականի հունվարին Ֆրանկ Ռայկարդը ասաց ինձ, որ ուզում է խաղադաշտում ավելի շատ խաղային ժամանակ հատկացնել Մեսսիին: Այժմ նա պետք է ավելի հաճախ խաղար: Ես հասկացա, որ նա ակումբի ապագան է: Ինձ համար մեծ պատիվ էր ճանապարհ ազատել նրա համար,- ասել է ֆրանսիացին Le Parisien-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում