«Արսենալը» պատրաստ է 15 մլն.-ի դիմաց Ժերվինյոյին վաճառել «Գալաթասարային»

«Արսենալը» պատրաստ է 15 մլն.-ի դիմաց Ժերվինյոյին վաճառել «Գալաթասարային»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լոնդոնի «Արսենալի» եզրային կիսապաշտպան Ժերվինյոն հայտնվել է «Գալաթասարայի» նշանառության տակ: Այժմ հայտնի է դարձել այն գումարի չափը, որի դիմաց «կանոնիերները» պատրաստ են բաց թողնել կոտդիվուարցի ֆուտբոլիստին: Ինչպես հաղորդում է TMW-ն, Արսեն Վենգերը 15 մլն. եվրոյի դիմաց դեմ չէ Ժերվինոյին բաց թողնել Ֆաթիհ Թերիմի գլխավորած թիմ:

Հիշեցնենք’ «Արսենալը» կիսապաշտպանին ձեռք է բերել 2011 թվականին, «Լիլից»’ 11 մլն. եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում