Բուֆֆոն. Այժմ «Բավարիայի» հետ չենք խաղա այնպես, ինչպես երեք տարի առաջ
02/04/2013 13:57
Նմանատիպ
«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ հիշել է այս թիմերի միջև երեք տարի առաջ կայացած հանդիպումը, որում մյունխենցիները հաղթեցին 4-1 հաշվով:
-Մենք գիտենք մեր ուժը: Այժմ ամեն ինչ այլ կլինի, քան երեք տարի առաջ էր: Այդ հանդիպումը մեզ համար իսկական խայտառակություն դարձավ: Մենք շատ վատ էինք խաղում, իսկ ես ինձ վերջում արդեն վատ էի զգում, քանի որ ստիպված էի գնդակը չորս անգամ հանել սեփական դարպասից,- դարպասապահին մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում