«Բարսելոնան» ցանկանում է գնել «Սուոնսիի» դարպասապահին
02/04/2013 14:06
Նմանատիպ
«Բարսելոնայի» մարզչական շտաբը հետաքրքրություն է ցուցաբերում «Սուոնսիի» դարպասապահ Միշել Վորմի նկատմամբ, հաղորդում են անգլիական ԶԼՄ-ները:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները արդեն բավական ժամանակ հետևում են Վորմի խաղին ու կարծում են, որ նա լիովին համապատասխանում է թիմի մակարդակին: Մասնավորապես, հոլանդացին լավ է խաղում ոտքերով: Պետք է ընդգծել, որ «կապտանռնագույնների» մարզիչները մի քանի անգամ այցելել են Անգլիա, որպեսզի հետևեն ֆուտբոլիստի խաղին:
Վորմը իր ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թվականը, սակայն «Սուոնսիում» հասկանում են, որ դարպասապահին պահպանելը հեշտ չի լինի:
Հիշեցնենք’ «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը արդեն հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքելու ակումբի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում