Երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են մարտ ամսվա «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ

Երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են մարտ ամսվա «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում’ մարտ ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 478 ձայն (36,32%);

Երկրորդ տեղում բրազիլացի Ֆեռնանդինյոն է, ով ստացել է 410 ձայն (31,16%): Լավագույն եռյակը եզրափակում է թիմի ավագ Դարիո Սռնան, ում օգտին քվեարկել են 80 ֆուտբոլասեր (6,08%):

Նշենք, որ սա լավագույն ֆուտբոլիստին որոշելու միայն առաջին փուլն է, քանի որ վերջնական արդյունքները կամփոփվեն միայն ակումբի վետերանների ու մարզական լրագրողների շրջանում անցկացված քվեարկություններից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում