Դանտե. «Բավարիան» ցանկանում է հաղթել բոլոր տիտղոսները

Դանտե. «Բավարիան» ցանկանում է հաղթել բոլոր տիտղոսները

«Բավարիայի» պաշտպան Դանտեն նշել է, որ իր թիմը այս մրցաշրջանում պատրաստվում է հաղթել բոլոր տիտղոսները, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Յուպ Հայնկեսի սաները շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում, Բունդեսլիգայում ու Գերմանիայի գավաթում:

-Մրցաշրջանի ընթացքում եղան հանդիպումներ, որոնցում հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք: Բայց որոշ դեպքերում նաև հաղթեցինք’ ցույց տալով ոչ այդքան լավ խաղ: Միևնույն ժամանակ, մենք անընդհատ բարելավվում ենք մեր խաղը: Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը կհամարենք մերը, երբ դա արդեն պաշտոնական բնույթ ստանա: Մենք պետք է շարունակենք լրջորեն աշխատել ու պահել կենտրոնացումը: Այս մրցաշրջանում ցանկանում ենք հաղթել հնարավոր ամեն ինչ,- ասել է Դանտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում