Նասրի. Չեմ զղջում «Արսենալից» հեռանալու համար
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին խոսել է «Արսենալից» «քաղաքայինների» կազմ իր տեղափոխության մասին, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
-Իմ հեռանալու մեջ մեղավոր է «Արսենալի» բաժնետեր Սթեն Կրոնկեն, նա ցանկանում էր վաճառել ինձ: Վենգերը ինձ ասաց, որ եթե Ֆաբրեգասը հեռանա, նա ցանկանում է’ ես մնամ ակումբում, սակայն Կրոնկեն ցանկանում էր իմ միջոցով գումար աշխատել: Սեսկը հեռացավ, ինձ մնացել էր մեկ տարվա պայմանագիր, ու ես որոշեցի հեռանալ: Չեմ ցավում այդ ակումբը լքելու համար: Իմ տեղափոխությունը եղել է բացառապես մարզական պատճառներով: Երբ դուք համեմատում եք «Սիթիի» ու «Արսենալի» արդյունքները, տեսնում եք մակարդակների տարբերությունը:
Ես փողի համար չեմ հեռացել: Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չեմ խոսել Վենգերի հետ այն ժամանակ, երբ հեռանում էի: Նա լավագույն մարզիչն է նրանցից, որոնց հետ աշխատել եմ: Նա է ինձ դարձրել այն խաղացողը, որը կամ այժմ: Ես շատ շնորհակալ եմ նրան,- ասել է Նասրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում