Մակելելե. Ճնշման ենթարկվում է ոչ միայն «Բարսելոնան», այլև «ՊՍԺ»-ն

Մակելելե. Ճնշման ենթարկվում է ոչ միայն «Բարսելոնան», այլև «ՊՍԺ»-ն

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզչի օգնական Կլոդ Մակելելեն նշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունը իսկական հիասթափություն կլինի ֆրանսիական ակումբի երկրպագուների համար: Հիշեցնենք’ դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է Փարիզում:

-Շատերը կարծում են, որ ճնշման ենթարկվում է միայն «Բարսելոնան»: Բայց հավատացնում եմ բոլորին, որ եթե «ՊՍԺ»-ն պարտվի, դա մեծ հիասթափություն կառաջացնի խաղացողների, մարզչական շտաբի ու ղեկավարության շրջանում: Սակայն ես վատատես լինելու որևէ պատճառ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությանը, ապա մենք կարող ենք խաղալ առանց գնդակի ու ապավինել հակագրոհների օգնությանը,- ասել է Մակելելեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում