Զիդան. Այս մրցաշրջանում ինձ ամենից շատ տպավորել է Բեյլը

Զիդան. Այս մրցաշրջանում ինձ ամենից շատ տպավորել է Բեյլը

Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Զինեդին Զիդանը պատմել է այն մասին, թե ընթացիկ մրցաշրջանում որ ֆուտբոլիստի խաղն է իրեն ամենից շատ դուր գալիս:

-Այն ֆուտբոլիտը, որն այս մրցաշրջանում ինձ ամենաշատն է տպավորել, չի խաղում Չեմպիոնների լիգայում: Նա հանդես է գալիս Եվրոպա լիգայում, ու նրա ազգանունն է Բեյլ: Նա առանձնահատուկ է: Բեյլը ամեն ինչ շատ հեշտությամբ է անում ու դաշտում հանդես է գալիս աներևակայելի բարձր տեմպով: Բացի այդ, նա տեխնիկապես շատ հագեցած է, իսկ դա շատ կարևոր է: Մի մոռացեք, որ նա ոչ միայն գոլեր է խփում, այլև գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում