Տիագու Սիլվա. Երազում էի «Բարսելոնայում» խաղալու մասին
02/04/2013 15:27
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագու Սիլվան ֆրանսիական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ միշտ երազել է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում: Սակայն Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը արդեն դրական պատասխան էր տվել «ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյին ու իր խոսքը դրժել չէր կարող:
-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ երազում է «Բարսելոնայում» խաղալու մասին: Ես նույնպես փոքր տարիքից երազել եմ այդ ակումբի մասին, սակայն իմ երազանքը այդպես էլ չիրականացավ: Անցյալ ամառ կատալոնացիները կապվել էին գործակալիս հետ, սակայն խնդիրը նրանում էր, որ ես արդեն համաձայնության էի եկել Լեոնարդոյի հետ, որպեսզի հեռանայի «Միլանից»: Արդեն բանակցություններ էի վարել ֆրանսիացիների հետ ու պետք է պահեի խոստումս,- ասել է Սիլվան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում