«Ադիդասը» կարող է Կակային վերադարձնել Բրազիլիա
Նմանատիպ
Խոշորագույն սպորտային արտադրող «Ադիդասը» կարող է նպաստել Կակայի’ «Ֆլամենգո» տեղափոխվելուն:
Չնայած նրան, որ բրազիլացին վերջին ժամանակներս սկսել է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ «Ռեալում», նրա ապագան այնտեղ դեռ մշուշոտ է: Հնարավոր է, որ ամռանը Կակայի համար լուրջ պայքար սկսվի, քանի որ շատ ակումբներ են ցանկանում գնել նրան:
Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստով շարունակում են լրջորեն հետաքրքրվել հայրենիքում: Տեղեկացվում է, որ «Ֆլամենգոն» ցանկանում է գնել «Ոսկե գնդակի» նախկին դափնեկրին, սակայն այս պահին ֆինանսապես ի զորու չէ դա անել, քանի որ ակումբը ակտիվորեն նոր ներդրողների է փնտրում:
Բրազիլական ակումբին կարող է օգնել «Ադիդաս» հանրահայտ ընկերությունը: Այժմ այն բանակցություններ է վարում ակումբի հետ’ հովանավորչական նոր պայմանագրի համար, ինչը կարող է օգնել «Ֆլային» միջոցներ ունենալ ու պայքարել Կակային գնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում