Էբուե. Պատրաստվում ենք «Ռեալին» մեծ անակնկալ մատուցել

Էբուե. Պատրաստվում ենք «Ռեալին» մեծ անակնկալ մատուցել

«Գալաթասարայի» պաշտպան Էմանուել Էբուեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպումից ունեցած իր սպասելիքների մասին:

-Մենք հասկանում ենք, որ շատ բարդ մրցակցի հետ պետք է հանդիպենք, բայց չենք պատրաստվում առանց պայքարելու հաղթանակը զիջել նրանց,- ասել է փորձառու խաղացողը:

-Մեր թիմը պատրաստ է «Ռեալին» մեծ անակնկալ մատուցել: Մենք պատրաստ ենք խաղին ու «Ռեալից» իսկապես ջերմ ընդունելություն ենք ակնկալում:

Քչերն են հավատում մեզ, սակայն ամենակարևորն այն է, որ «Գալաթասարայի» բոլոր ֆուտբոլիստները չեն կասկածում թիմի վերջնական հաջողությանը,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում