Պերեսը համոզել է Մոուրինյոյին մնալ «Ռեալում»

Պերեսը համոզել է Մոուրինյոյին մնալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը փորձել է համոզել Ժոզե Մոուրինյոյին մնալ Իսպանիայում:

Վերջին ժամանակներս շատ է խոսվում, որ պորտուգալացի մասնագետը կհեռանա իր պաշտոնից: Որպես պատճառ բերվում էին Լա Լիգայում ձախողումը, հանդերձարանի վատ մթնոլորտը, սակայն «Բարսելոնայի» նկատմամբ վերջին հաղթանակները փոխել են Պերեսի վերաբերմունքը այս հարցի նկատմամբ:

Ինչպես հայտնում է Punto Pelota-ն, նախորդ շաբաթ Պերեսն ու Մոուրինյոն հանդիպում են ունեցել, որի ժամանակ մադրիդցիների նախագահը փորձել է համոզել մասնագետին մնալ ու աշխատել ակումբում:

Մոուրինյոն չափազանց դժգոհ է նրանից, որ մադրիդյան ԶԼՄ-ները թիմի մի քանի անհաջողություններից հետո սկսեցին լրջորեն քննադատել իրեն, իսկ դա ազդեց մարզչի զգացմունքների վրա: Դա կարող է առանցքային նշանակություն ունենալ: Պերեսը հաշվի է առել մարզչի բոլոր կարծիքները ու խոստացել ամեն ինչ անել նրան Մադրիդում պահելու համար:

Տեղեկացվում է, որ ակումբի նախագահը շատ համոզիչ է խոսել պորտուգալացու հետ, ինչը վերջինիս կարող է ստիպել փոխել առաջիկա ամռան իր ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում