Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար պաշտոնապես ոչ-ոք «Շախտյոր» չի դիմել

Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար պաշտոնապես ոչ-ոք «Շախտյոր» չի դիմել

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հրաժարադրամը կազմում է 30 մլն եվրո: Այս մասին հաղորդում է «Известия» պարբերականը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «հանքափորների» հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը, սակայն նրա ծառայություններով այժմ լրջորեն հետաքրքրված են մի շարք անգլիական և ռուսական ակումբներ: 

«Շախտյորի» մամուլի ծառայության ղեկավար Ռուսլան Մարմազովն այս կապակցությամբ ասել է.

-Մենք հաճախ ենք լսում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է այս կամ այն ակումբը: Կարծում եմ` այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, չէ՞ որ Հենրիխն իրոք հրաշալի է խաղում:  Սակայն հետաքրքրությունը և կոնկրետ առաջարկները, ինչպես եղավ «Անժիից» Վիլլիանի պարագայում, տարբեր բաներ են: Բացի այդ անձամբ ֆուտբոլիստը հայտարարել է, որ մտադիր է մնալ «Շախտյորում» մինչև պայմանագրի ավարտը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում