Չեխ. «Ման. Սիթիի» հետ ևս մեկ մեծ խաղ է սպասվում

Չեխ. «Ման. Սիթիի» հետ ևս մեկ մեծ խաղ է սպասվում

«Չելսիի» դարպասապահն արդեն մտածում է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին: Հիշեցնենք, որ երեկ լոնդոնյան ակումբը նվազագույն հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր: 

«Բոլորս անհամբեր սպասում ենք կիսաեզարփակիչ հանդիպմանը: «Մանչեսթեր Սիթիի» հետ մեզ ևս մեկ մեծ խաղ է սպասվում: Հեշտ չի լինելու, բայց եթե որևէ մեկը ցանկանում է հաղթել Անգլիայի գավաթը, ապա պետք է շրջանցի ուժեղ մրցակիցների»,-գրել է Պետեր Չեխն անձնական կայքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում