-2.9 C
Yerevan

Ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը

Նմանատիպ

Ֆյոդոր Եմելյանենկոն ավարտում է կարիերան

Լոս Անջելեսում կայացած Bellator 290 մրցաշարը վերջինն էր MMA-ի...

Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին

Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոմրցարշավում TCR դասում հաղթած գերմանական «Sharky-Racing»...

Գյումրիի Բարեկամության այգում կայացավ սահադաշտի և Վերնիսաժի բացումը

Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի ունեցավ սահադաշտի և...

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են 185 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:
Հայաստանի չեմպիոններ են դարձել 46կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Գետևոնյանը (Երևան), 48կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Ասատրյանը (Երևան), 50կգ քաշային կարգում հանդես եկող Հրայր Շահվերդյանը (Լոռու մարզ), 52կգ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Պապիկյանը (Լոռու մարզ), 54 կգ քաշային կարգում հանդես եկող Սպարտակ Թամարյանը (Լոռու մարզ), 57կգ քաշային կարգում հանդես եկող Սևակ Մկրտչյանը (Գեղարքունիքի մարզ), 60կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Մխիթարյանը (Երևան), 63կգ քաշային կարգում հանդես եկող Յուրիկ Դարաբյան (Երևան), 66կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Առաքելյանը (Լոռու մարզ), 70կգ քաշային կարգում հանդես եկող Վարդան Քոսյանը (Երևան), 75կգ քաշային կարգում հանդես եկող Սերյոժա Ալոյանը (Երևան), 80կգ քաշային կարգում հանդես եկող Ռազմիկ Հարությունյանը (Էջմիածին) և +80կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Աբրահամյանը (Երևան):
Ինչպես տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանը, առաջնության ընթացում մասնակիցները ցուցադրել են բավականի դիտարժան մենամարտեր: Մասնավորապես, 46 կգ քաշային կարգում հետաքրքիր և անզիջում պայքար է ընթացել եզրափակիչ դուրս եկած Աշոտ Մխիթարյանի և Սերգեյ Գետևոնյանի միջև, որտեղ ընդամենը 1 միավորի առավելությամբ հաղթել է Ս. Գետևոնյանը և դարձել Հայաստանի պատանիների չեմպիոն: 70կգ քաշայինների եզրափակիչ մենամարտում նույնպես հաղթող Վարդան Քոսյանը չեմպիոնի տիտղոսին արժանացել է համառ պայքարում միավորների չնչին առավելությամբ հաղթելով Վիկտոր Յուզիխովին: Իսկ գերծանր քաշային Հրայր Շահվերդյանը, ով Եվրոպայի պատանիների ավագ տարիքի բրոնզե մեդալակիր է բացարձակ առավելութան է հասել իր մրցակցի նկատմամբ և դարձել Հայաստանի չեմպիոն:
Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը պատրաստվում է հունիսին մասնակցել Եվրոպայի, իսկ օգոստոսին աշխարհի առաջնություններին:

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժինը: 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ֆյոդոր Եմելյանենկոն ավարտում է կարիերան

Լոս Անջելեսում կայացած Bellator 290 մրցաշարը վերջինն էր MMA-ի...

Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին

Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոմրցարշավում TCR դասում հաղթած գերմանական «Sharky-Racing»...

Գյումրիի Բարեկամության այգում կայացավ սահադաշտի և Վերնիսաժի բացումը

Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի ունեցավ սահադաշտի և...