«Վաղվա խաղն այս սեզոնի ամենակարևոր խաղն է լինելու».Կլոպպ
02/04/2013 22:30
Նմանատիպ
«Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը հույս ունի, որ վաղը կայանալիք «Մալագա»-«Բորուսսիա» խաղը Չեմպիոնների լիգայի լավագույն խաղերից մեկը կլինի:
-Հուսամ` վաղը մենք կտեսնենք ընթացիկ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղերից մեկը: Մեզ համար վաղվա խաղն այս սեզոնի ամենակարևոր խաղն է լինելու: Մենք շատ ենք ուզում դուրս գալ կիսաեզրափակիչ,- ասել է Կլոպպը:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա ապրիլի 3-ին` Իսպանիայում, իսկ պատասխան խաղը` Գերմանիայում` ապրիլի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում