Վալդեսը հույսեր է պարգևում «ՊՍԺ»-ին. «ՊՍԺ» – «Բարսելոնա» 2:2 (տեսանյութ)

Վալդեսը հույսեր է պարգևում «ՊՍԺ»-ին. «ՊՍԺ» – «Բարսելոնա» 2:2 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում ուժերն էին չափում «ՊՍԺ»-ն և «Բարսելոնան»: Ինչպես և ենթադրվում էր, հանդիպումն ընթացավ կոշտ ու համառ պայքարում: Մրցավարը մի քանի անգամ գրպանից հանեց դեղին քարտը:
Խաղի հաշիվն առաջինը բացեց Լեո Մեսսին` 38-րդ րոպեին գրավելով փարիզեցիների դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին առանց հաշիվը փոխելու:

Երկրորդ խաղակեսում, խաղի 79-րդ րոպեին իր նախկին թիմի դարպասը գրավեց Զլատան Իբրահիմովիչն ու հավասարեցրեց հաշիվը: Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին Չավին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվեց ավելացված վերջին րոպեներին, երբ Վալդեսի սխալի պատճառով գոլի հեղինակ դարձավ Մատյուդին:

«ՊՍԺ» – «Բարսելոնան» 2:2

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում