Բուֆֆոն. «Բավարիան» արժանի էր հաղթանակի
03/04/2013 01:47
Նմանատիպ
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիային» 2:0 հաշվով զիջելուց հետո բարձր է գնահատել մրցակցի խաղը: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Բուֆֆոնն ասել է.
-Մենք չպետք է դժգոհենք: «Բավարիան» հաստատապես արժանի էր այս հաղթանակին և հնարավորություններ ուներ ևս մի քանի գոլեր խփելու:
Հավելենք` պատասխանը հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին` Թուրինում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում