«Բարսան» ՉԼ-ում 11 մետրանոցների ցուցանիշով հավասարվեց «Ռեալին»

«Բարսան» ՉԼ-ում 11 մետրանոցների ցուցանիշով հավասարվեց «Ռեալին»

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում 11 մետրանոց հարվածներից խփած գոլերի քանակով հավասարվեց Մադրիդի «Ռեալին»: Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ի հետ քիչ առաջ ավարտված խաղում 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չավին:

Այժմ երկու իսպանական ակումբներն էլ 11 մետրանոց տուգանայինից խփել են 25-ական գոլ. սա Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ցուցանիշն է: Նշենք, որ հաշվարկի մեջ չեն ներառվում հետխաղյա 11 մետրանոց հարվածները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում