Գանսոն հուսով է վերադառնալ Բրազիլիայի հավաքական

Գանսոն հուսով է վերադառնալ Բրազիլիայի հավաքական

«Սան-Պաուլոյի» կիսապաշտպան Պաուլո Էնրիկե Գանսոն վերականգնվել է վնասվածքից ու ցանկանում է վերադարձնել իր տեղը հավաքականի ու ակումբի կազմում:

23-ամյա ֆուտբոլիստը, ում համար նախորդ տարի «Սան-Պաուլոն» «Սանթոսին» վճարեց 9 մլն. եվրո, իր ազգային թիմում անցկացրել է 8 հանդիպում, սակայն վերջին ժամանակներս վնասվածքի ու վատ մարզավիճակի պատճառով չի հրավիրվում հավաքական:

-Ես սովորել եմ օգնել պաշտպանությանը ու լավ դիրք զբաղեցնել, և, կարծում եմ, կարող եմ օգուտ բերել թիմին: Ես բարելավվել եմ իմ խաղի յուրաքանչյուր բաղադրիչը:

Ինչ վերաբերում է ապրիլի 6-ին կայանալիք Բոլիվիայի հետ ընկերական խաղին, ապա ֆուտբոլիստները միշտ էլ սպասում են հրավերի իրենց հավաքականից, սակայն այս պահին պետք է կենտրոնանալ «Սան-Պաուլոյի» վրա ու օգնել թիմին,- ասել է Գանսոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում