Սնեյդեր. Մոուրինյոյի հետ թշնամիներ ենք միայն խաղադաշտում

Սնեյդեր. Մոուրինյոյի հետ թշնամիներ ենք միայն խաղադաշտում

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը: Հիշեցնենք’ հոլանդացին ձմռանը հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ ու հեռացել էր թիմից:

-Ես չեմ ցանկանում խոսել «ներաձուրիի» մասին: Ես այսպես կասեմ. տեսեք’ որտեղ եմ այժմ ես: Ես պետք է խաղամ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում: Շատ երջանիկ եմ «Գալաթասարայում», մենք հիանալի թիմ ունենք, ու ինձ այստեղ շատ լավ ընդունեցին: Քայլը կատարվել է դեպի առաջ, այլ ոչ թե հետ:

Հիանալի էր Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հանդես գալ «Ինտերի» կազմում: Նրա դեմ խաղալը անհավանական է, սակայն մենք թշնամիներ ենք միայն խաղադաշտում, ու միայն մեկ խաղում,- Սնեյդերին մեջբերում է Tribalfootball-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում