Ամորեբիետան կարող է դառնալ Հումելսի փոխարինողը

Ամորեբիետան կարող է դառնալ Հումելսի փոխարինողը

Բասկ պաշտպանը կարող է հայտնվել Բունդեսլիգայում:

Ինչպես հայտնում է իսպանական Fichajes պարբերականը, «Ատլետիկ Բիլբաոյի» պաշտպան Ֆերնանդո Ամորեբիետան հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետաքրքրությունների շրջանակներում: Աղբյուրի տեղեկություններով, Գերմանիայի ներկայիս չեմպիոնը 28-ամյա պաշտպանին դիտարկում է որպես Մատս Հումելսի հավանական փոխարինողի, ով ամռանը հնարավոր է հայտնվի թոփ-ակումբներից մեկում:

Բացի դրանից, նշենք, որ Ամորեբիետայի ծառայություններով, ով հանդես է գալիս Վենեսուելայի հավաքականի կազմում, հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում