«Տոտենհեմը» կփորձի գնել Բորխա Վալերոյին

«Տոտենհեմը» կփորձի գնել Բորխա Վալերոյին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հետաքրքրված է «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Բորխա Վալերոյի ծառայություններով:

The People պարբերականի տեղեկություններով, «շպորների» մարզիչը առնվազն չորս անգամ դիտարկել է 28-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը, սակայն անգլիական ակումբը նրա համար դեռևս պաշտոնական առաջարկ չի կատարել:

Նշենք’ Վալերոն, 2008 թվականին չորս տարվա պայմանագիր կնքելով «Վեստ Բրոմվիչի» հետ, տեղափոխվեց Անգլիա, սակայն այդ թիմը նույն տարում լքեց Պրեմիեր լիգան;

Հետևեք մեզ նաև Telegram-ում