Լեոնարդո. «Բարսելոնան» իր վրա աշխատել է 20 տարի, իսկ «ՊՍԺ»-ն` միայն 20 ամիս

Լեոնարդո. «Բարսելոնան» իր վրա աշխատել է 20 տարի, իսկ «ՊՍԺ»-ն` միայն 20 ամիս

«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն գոհ է մնացել Չեմպիոնների իգայի 1/4 եզրափակիչ առաջին մրցավեճում «Բարսելոնայի» հետ ոչ-ոքի արդյունքից:

-Սա հրաշալի երեկո էր: Այո, մենք մի փոքր հիասթափված ենք, քանի որ մոտ էինք հաղթանակին, սակայն պետք է հիշել այն փաստը, որ «Բարսելոնան» իր վրա աշխատել է 20 տարի, իսկ «ՊՍԺ»-ն’ միայն 20 ամիս: Կարծում եմ’ բոլոր փարիզցիները հպարտանում են մեզանով: «Բարսելոնան» համարվում էր ֆավորիտ, սակայն մենք ապացուցեցինք, որ կարող ենք դուրս գալ կիսաեզրափակիչ,- ասել է Լեոնարդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում