Ռոնալդինյո. Շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ Բրազիլիայի հավաքական

Ռոնալդինյո. Շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ Բրազիլիայի հավաքական

«Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն գոհունակություն է հայտնել այն հանգամանքից, որ հերթական անգամ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական, հաղորդում են հարավամերիկյան ԶԼՄ-ները:

«Պենտաքամփեոնների» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հրավիրել է ֆուտբոլիստին’ մասնակցելու Բոլիվիայի հետ բարեգործական հանդիպմանը:

-Ինձ շատ լավ եմ զգում: Շատ կարևոր է հրավեր ստանալ ազգային հավաքականից: «Ատլետիկո Մինեյրոն» լավ վիճակում է, ու դա չի վրիպել հավաքականի մարզիչների տեսադաշտից: Ես շատ երջանիկ եմ, որ Սկոլարին հրավիրել է ինձ,- ասել է Ռոնալդինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում