Ինյեստա. Պատասխան խաղում պետք է իդեալական ֆուտբոլ ցուցադրենք

Ինյեստա. Պատասխան խաղում պետք է իդեալական ֆուտբոլ ցուցադրենք

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ հանդիպման արդյունքը:

-Ցավալի է, որ հանդիպումը մեզ համար ավարտվեց այնպես, որ գոլ բաց թողեցինք խաղի վերջին րոպեին: Դա վատ նստվածք է թողել: Սակայն մենք մրցակցի հարկի տակ վատ արդյունքի չհասանք: Գնդակը մեր վերահսկողության տակ էինք պահում: Լավ հանդիպում անցկացրինք:

Հուսով եմ’ վնասվածք ունեցող մեր ֆուտբոլիտները արագորեն կապաքինվեն: «ՊՍԺ»-ի կազմում կան մեծագույն խաղացողներ, սակայն պատասխան խաղում նրանց հեշտ կյանք չի սպասվում: Եթե ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ, ապա պատասխան խաղում պետք է իդեալական ֆուտբոլ ցուցադրենք,- ասել է Ինյեստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում