Դի Կանիո. Եթե Մոուրինյոն առանձնահատուկ է, ապա ես էլ բացառիկ եմ

Դի Կանիո. Եթե Մոուրինյոն առանձնահատուկ է, ապա ես էլ բացառիկ եմ

Իտալացի մասնագետ Պաոլո դի Կանիոն, ով «Սանդեռլենդի» նորանշանակ գլխավոր մարզիչն է, համեմատության եզրեր է անցկացրել իր ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև:

-Յուրաքանչյուր ոք մյուսից տարբեր է, սակայն պարզ է, որ որոշ հատկություններ նման են լինում: Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Շատերը ասում են, թե Մոուրինյոն մեծամիտ է: Իսկ ինձ թվում է, որ նա պարզապես վստահ է իր ուժերին, սակայն այդպես են բոլոր մարդիկ, այդ թվում’ ես: Ես հավատում եմ իմ ֆուտբոլային գիտելիքներին ու հուսով եմ, որ դա կօգնի «Սանդեռլենդին»: Այսպես. եթե Մոուրինյոն առանձնահատուկ է, ապա ես էլ բացառիկ եմ,- ասել է դի Կանիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում