Խեդիրա. Չեմպիոնների լիգայի այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում
03/04/2013 15:34
Նմանատիպ
«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան ընդգծել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ առաջին հանդիպման կարևորությունը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք’ թիմերի առաջին հանդիպումը կկայանա Մադրիդում:
-«Ռեալը» միշտ ճնշման տակ է; Եթե տիտղոս չես նվաճում, հայտնվում ես ծանր իրավիճակում: Սակայն մենք արդեն սովոր ենք դրան: Ազգային առաջնությունում ինչ-որ տեղ կարելի է սխալներ թույլ տալ, իսկ Չեմպիոնների լիգայում դրանք չեն ներվում: Պետք է լավ պատրաստված լինես ցանկացած մրցակցի հետ խաղում: Հնարավոր է’ կարելի է խոսել, որ վիճակահանությունը մեզ համար հաջողակ էր, սակայն մրցաշարի այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում,- ասել է Խեդիրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում