Դրոգբան չի բացառել` կարիերայի ավարտից հետո կարող է վերադառնալ «Չելսի»
03/04/2013 15:46
Նմանատիպ
«Գալաթասարայի» 35-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան բրիտանական ԶԼՄ-ների հետ զրույցում չի բացառել, որ կարիերայի ավարտից հետո կարող է վերադառնալ «Չելսի», որի կազմում հրաշալի տարիներ է անցկացրել:
-Եկեք ես նախ խաղամ «Գալաթասարայում», իսկ հետո կխոսենք այդ մասին: Հաճելի կլիներ վերադառնալ «Չելսի» ոչ միայն մարզչի կարգավիճակով, քանի որ ուրախ կլինեմ ցանկացած ձևով օգուտ տալ այդ ակումբին: Ես «Չելսիին» եմ տվել իմ ողջ ուժերը, իսկ վերջինս էլ օգնել է ինձ: Լոնդոնում ես ինձ ինչպես տանն էի զգում, իսկ «Չելսիի» մարզաբազայում փակ աչքերով կարող եմ հասկանալ’ ուր գնալ,- ասել է կոտդիվուարցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում