Ալոնսո. Հավատում եմ, որ Մոուրինյոն հաջորդ տարի կմնա «Ռեալում»

Ալոնսո. Հավատում եմ, որ Մոուրինյոն հաջորդ տարի կմնա «Ռեալում»

«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից:

-Ես գիտեմ, որ նա սիրում է Պրեմիեր լիգան, նրան դուր է գալիս անգլիական խաղաոճը: Մի գեղեցիկ օր նա կվերադառնա Անգլիա: Ժոզեն անձամբ է դա ասել, սակայն ես հավատում եմ ու հուսով եմ, որ նա կմնա «Ռեալում» նաև հաջորդ տարի: Նա հիանալի մարզիչ է: Մոուրինյոն հատուկ եղանակով է իր մտքերը փոխանցում խաղացողներին,- ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում