Չավին գոլը նվիրել է արյան քաղցկեղով հիվանդ 10-ամյա Միկելին

Չավին գոլը նվիրել է արյան քաղցկեղով հիվանդ 10-ամյա Միկելին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին «ՊՍԺ»-ի դարպասը խփած գոլը նվիրել է 10-ամյա Միկելին, ով բուժվում է արյան քաղցկեղից: Այս մասին տեղեկանում ենք կատալոնական ակումբի պաշտոնական կայքից:

Փետրվարին «Բարսելոնայի» ղեկավարությունը առանձին ծրագիր էր կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների համար, որի շրջանակներում Միկելը պատմել էր` երազում է հանդիպել Չավիի հետ: Այդ ժամանակ Չավին հանդիպել է փոքրիկին հիվանդանոցում, նրան նվիրել իր ստորագրությամբ մարզաշապիկ և խոստացել նաև  գոլ նվիրել:
Հենց «ՊՍԺ»-ի դարպասը խփած գոլն էլ ֆուտբոլիստը նվիրել է Միկելին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում