Դավիթ Նալբանդյանը չի պատրաստվում ավարտել կարիերան

Դավիթ Նալբանդյանը չի պատրաստվում ավարտել կարիերան

Հայկական արմատներով արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտարարել է, որ դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին: Նա հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն Դևիսի գավաթի շրջանակներում կայանալիք Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղը իր համար վերջինն է լինելու: 

«Ոչինչ երաշխավորել չեմ կարող, քանի որ թենիսիստի կարիերան անկանխատեսելի է: Երբ ես Ռումինիայի հետ խաղում վնասվածք ստացա, բոլորը կարծում էին, որ չեմ խաղալու Դևիսի գավաթում: Ես կարիերաս ավարտելու մտադրություն չունեմ, բայցև չգիտեմ` ինչ տեղի կունենա ապագայում»,-ասել է Նալբանդյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում