«Ռեալը» տապալեց «Գալաթասարային» (տեսանյութ)

«Ռեալը» տապալեց «Գալաթասարային» (տեսանյութ)

«Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի շրջանակներում հանդիպեցին «Ռեալը» և «Գալաթասարայը»: Դաշտի տերերն առաջինն առաջ անցան հաշվի մեջ: Խաղի 9-րդ րոպեին թուրքական թիմի դարպասը գրավեց Կրիշտիանու Ռոնալդուն: Հաշիվը կրկնապատկվեց 29-րդ րոպեին’ Բենզեմայի գոլի շնորհիվ:

Պետք է նշել, որ որոշ դրվագներում փայլեց նաև դարպասապահ Դիեգո Լոպեսն, ով մի քանի անգամ հետ մղեց հյուրերի վտանգավոր հարվածները:

73-րդ րոպեին Խաբի Ալոնսոյի հարվածին հետևեց Գոնսալո Իգուայինի գլխով հարվածն ու մադրիդցիները երրորդ գնդակն ուղարկեցին «Գալաթասարայի» դարպասը:

Այսպիսով, թիմերը դաշտից հեռացան խաղադաշտից` «Ռեալի» օգտին գրանցված 3:0 հաշիվը ցուցատախտակին թողնելով: Ստամբուլի 90 րոպեն դեռ առջևում է…

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում