Գյունդոգան. «Բորուսսիան» հիանալի խաղաց

Գյունդոգան. «Բորուսսիան» հիանալի խաղաց

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Մալագա»-«Բորուսսիա» գոլազուրկ խաղի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել դորտմունդյան թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը:

-Եթե հաշվի առնենք, որ սա արտագնա հանդիպում էր, ապա մենք հիանալի խաղացինք: Ստեղծեցինք դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ, սակայն դրանք գոլի վերածել չհաջողվեց: Մյուս կողմից մեզ համար շատ կարևոր էր անառիկ պահել սեփական դարպասն, ինչը հաջողվեց,-Գյունդոգանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում