Մոուրինյո. Կարող էինք ավելի շատ խփել, բայց թիմը լավ աշխատեց

Մոուրինյո. Կարող էինք ավելի շատ խփել, բայց թիմը լավ աշխատեց

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն իր գնահատականն է տվել «Ռեալ»-«Գալաթասարայ» (3:0) խաղին:

«Այսօր մենք շատ լուրջ էինք տրամադրված: Իսպանական մամուլը «Գալաթասարային» վերաբերում էր այնպիսի հարգանքով, ինչպես մենք ինքներս: Գիտեին` ուժեղ թիմ և լավ հարձակվողներ ունեն:»

Պաշտպանությունում ավելի լավ գործեցինք, քան հարձակման գծում: Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց թիմը լավ աշխատեց:

Եթե «Ստամբուլում» մենք գոլ խփենք, «Գալաթասարային» անհրաժեշտ կլինի պատասխանել 5 գոլով, այնպես որ այսօրվա արդյունքը գոհացուցիչ է: Սակայն ֆուտբոլում ես շատ բան եմ տեսել` ինձ դժվար է զարմացնել: Ստամբուլը խաղալու համար հարմար տեղ չէ, իսկ «Գալաթասարայը» կպայքարի:

Դիդյե Դրոգբան և Ուեսլի Սնեյդերն իմ ընտանիքի մի մասն են, բայց ոչ նախոդր 90 րոպեների ընթացքում»,-ասել է Ժոզե Մոուրինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում