Ռամոսը և Ալոնսոն չեն մասնակցի «Գալաթասարայի» հետ պատասխան խաղին

Ռամոսը և Ալոնսոն չեն մասնակցի «Գալաթասարայի» հետ պատասխան խաղին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը և Խաբի Ալոնսոն բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի պատասխան «Գալաթասարայ»-«Ռեալ» հանդիպումը:

Երկու ֆուտբոլիստներն էլ, նախորդ հանդիպումներից ունենալով դեղին քարտեր, այսօր ևս չխուսափեցին դրանցից և ստիպված կլինեն չմասնակցել առաջիկա խաղին:

Սակայն «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հաշվի առնելով առաջին հանդիպման հաշիվը` 3:0, պետք է որ շատ չմտահոգվի այս կապակցությամբ: Բացի այդ պորտուգալացի մասնագետը Ստամբուլի խաղին կարող է Ռամոսի և Ալոնոյի փոխարեն ընտրել Պեպեին և Մոդրիչին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում