Ստրամաչիոնի. Պալասիոն դարձել է «Ինտերի» առաջատարը

Ստրամաչիոնի. Պալասիոն դարձել է «Ինտերի» առաջատարը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնին հարձակվող Ռոդրիգո Պալասիոյին անվանել է իր թիմի առաջատար, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները:

-Պալասիոն առաջինն էր, ում անցած ամառ ցանկանում էինք գնել’ թիմը ուժեղացնելու համար: Ու այսօր ես կարող եմ ասել, որ նա թիմի առաջատարն է,- ասել է Ստրամաչիոնին:

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Պալասիոն համարվում է միլանյան ակումբի լավագույն ռմբարկուն’ իր ակտիվում ունենալով 12 գոլ: Մինչ ներկայիս թիմ տեղափոխվելը’ նա հանդես է եկել «Ջենոայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում