Խոակին. «Մալագան» ու «Բորուսիան» հավասար հնարավորություններ ունեն

Խոակին. «Մալագան» ու «Բորուսիան» հավասար հնարավորություններ ունեն

«Մալագայի» կիսապաշտպան Խոակինը կարծում է, որ իր թիմը հնարավորություն ունի պայքարը շարունակելու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք’ «Բորուսիայի» հետ առաջին մրցավեճում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

-Առաջին կեսում խաղադաշտում ավելի հետաքրքիր պայքար էր, քան երկրորդում: «Մալագան» լավ խաղ ցուցադրեց ու պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները, ինչպես այս խաղից առաջ: «Բորուսիան» գիտի’ ինչպես խաղալ, որ մենք ավելի շատ աշխատենք: Սակայն եթե մեզ հաջողվի մրցակցի հարկի տակ գոլ խփել, ապա նրանց խնդիրը շատ կբարդանա: Կարծում եմ’ երկու թիմերն էլ կիսաեզրափակիչ դուրս գալու հավասար հնարավորություններ ունեն,- ասել է Խոակինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում