Դրոգբա. Մեր խնդիրը փորձի պակասն էր

Դրոգբա. Մեր խնդիրը փորձի պակասն էր

«Գալասաթարայի» ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան  «Ռեալին» 0:3 հաշվով պարտվելուց հետո ասել է, որ թիմին պակասում էր փորձառությունը.

-Մենք զիջեցինք առավելությունը: Խնդիրն այն է, որ մենք քիչ փորձ ունենք մրցակցի հետ համեմատած: Մենք երիտասարդ թիմ ունենք, դեռ սովորում ու կատարելագործվում ենք: 

Սա լավ դաս էր: Ուզում էինք նրանց հետ հավասարը-հավասարին խաղալ, սակայն նրանք առավելություն ունեին:

Վարանն էլ լավ ֆուտբոլիստ է: Նա արժանի է այդ թիմում խաղալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում