«Միլանը» նշանառության տակ է առել Դեդեին

«Միլանը» նշանառության տակ է առել Դեդեին

«Վասկո դա Գամայի» պաշտպան Դեդեն մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է Qui Studio a Voi Stadio հայտնի ֆուտբոլային հաղորդաշարը, «ռոսսոներին» արդեն համաձայնության է եկել 24-ամյա բրազիլացու հետ’ նրան առաջարկելով տարեկան 2,5 մլն. եվրո աշխատավարձ:

Այժմ ակումբներին մնացել է համաձայնեցնել տրանսֆերի արժեքը: «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին պատրաստ է պաշտպանի համար վճարել 12 մլն. եվրո, սակայն բրազիլական ակումբի ղեկավարությունը պահանջում է 15 մլն. եվրո: Դեդեի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2015 թվականը:

Պաշտպանը ներկայիս թիմում հանդես է գալիս 2009 թվականից: Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 6 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում