Վայդենֆելլեր. Շատ ենք ցանկանում, որ Լևանդովսկին մնա «Բորուսիայում»

Վայդենֆելլեր. Շատ ենք ցանկանում, որ Լևանդովսկին մնա «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը շատ է ցանկանում, որ թիմի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին այս մրցաշրջանի ավարտից հետո չլքի թիմը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Լեհ հարձակվողին դարպասապահը շատ կարևոր է համարում թիմի համար:

-Մենք շատ ենք ցանկանում, որ նա մնա այստեղ: Իհարկե, մենք հաճախ ենք կատակում նրա հեռանալու հետ կապված, սակայն դրանք ընդամենը կատակներ են: Լևանդովսկին այդքան բարձր տեխնիկա չունի, սակայն արագություն ու գոլային հոտառություն ունի: Կարծում եմ’ յուրաքանչյուր թիմ էլ ուրախ կլիներ այդպիսի ֆուտբոլիստին իր կազմում տեսնել: Սակայն նրա համար լավագույն տեղը’ դա «Բորուսիան» է: Նա այստեղ դարձավ այսպիսի ուժեղ ֆուտբոլիստ ու պատկանում է այս թիմին,- ասել է Վայդենֆելլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում