Զամմեր. «Բավարիան» իտալացիների հետ խաղաց ավելի լավ, քան Գերմանիան` Եվրո-2012-ում

Զամմեր. «Բավարիան» իտալացիների հետ խաղաց ավելի լավ, քան Գերմանիան` Եվրո-2012-ում

«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաթիաս Զամմերը շատ գոհ է մնացել մյունխենյան ակումբի խաղից Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» հետ հանդիպմանը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Յուպ Հայնկեսի սաները հաղթեցին 2-0 հաշվով: Զամմերը այն համեմատել է Եվրո-2012-ի շրջանակներում կայացած գերմանացիների ու իտալացիների մրցավեճի հետ:

-«Յուվենտուսի» հետ խաղում հաջողվեց պրեսինգ կիրառել մրցակցին նկատմամբ հենց նրա կիսադաշտում: Բոլոր խաղացողները դրա համար մեծ աշխատանք կատարեցին: Իտալացիներին մենք ազատ գոտիներ չէինք տալիս ու հաղթում էինք անհատական պայքարներում: Եվրո-2012-ում իտալացիները հանդես էին գալիս այն մարտավարությամբ, որով խաղում է նաև «Յուվենտուսը»: Սակայն «Բավարիան» կարողացավ գերազանցել Գերմանիային, քանի որ չեզոքացրեց Անդրեա Պիռլոյին,- ասել է Զամմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում