Ռոջերս. Ռեյնան կմնա «Լիվերպուլում»

Ռոջերս. Ռեյնան կմնա «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է, որ հուսով է’ Պեպե Ռեյնան հաջորդ մրցաշրջանում ևս կպաշտպանի մերսիսայդցիների դարպասը:

-Վերջերս նրա ապագայի վերաբերյալ շատ շահարկումներ եղան, սակայն, կարծում եմ, դրանք ստեղծվեցին Վիկտոր Վալդեսի հետ կապված իրավիճակի պատճառով:

Ես հաճախ եմ խոսում Ռեյնայի հետ: Նա հիանալի մարդ է, ու ես նրան հարգում եմ ինչպես որպես ֆուտբոլիստ, այնպես էլ որպես մարդ: Նա հասկանում ու կիսում է իմ գաղափարները ու աջակցում է այդ նախաձեռնություններին: Նա հրաշալի մարդ է, ով ամեն ժամանակ կարող է այցելել գրասենյակ ու մեկ բաժակ թեյի ուղեկցությամբ կիսվել մեր խաղի բարելավման շուրջ իր տեսակետներով:

Նա այստեղ իրեն երբեք օտար չի զգացել: Նրա ու մյուս վետերան ֆուտբոլիստների վրա մեծ պատասխանատվություն է դրված, ու դա նրանց դուր է գալիս,- ասել է Ռոջերսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում